Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Քաղաքացիները և լրագրողները Պերմյակովի դատին կհետևեն վրաններից, հեռուստաէկրանով

Քաղաքացիները և լրագրողները Պերմյակովի դատին կհետևեն վրաններից, հեռուստաէկրանով
16.12.2015 | 16:30

Դատական դեպարտամենտը տարածել է հաղորդագրություն Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության համար մեղադրվող Վալերի Պերմյակովի դատավարության ընթացակարգերի վերաբերյալ. «Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ.Մովսեսյանի՝ 2015 թվականի դեկտեմբերի 9-ի «Դատական քննություն նշանակելու մասին» որոշմամբ քրեական գործով ըստ մեղադրանքի Վալերի Պավելի Պերմյակովի ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 8-րդ կետերով, ՀՀ քր. օր-ի 175 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով և ՀՀ քր. օր-ի 34-329-րդ հոդվածի 1-ին մասով, դատական քննությունը նշանակվել է 2015 թվականի դեկտեմբերի 18-ին ժամը 12:00-ին:

«Դատական քննություն նշանակելու մասին» վերոնշյալ որոշմամբ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն արձանագրել է հետևյալը. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Գործը քննող դատավորի որոշմամբ կարող է անցկացվել արտագնա դատական նիստ, եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից»:
Սույն գործով ամբաստանյալը՝ ՌԴ քաղաքացի Վալերի Պավելի Պերմյակովը, ծառայել է ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի թիվ 04436 զորամասի տանկային գումարտակի 1-ին տանկային վաշտում՝ որպես ժամկետային զինծառայող, 12.08.2015թ. ՌԴ 5-րդ կայազորային զինվորական դատարանի դատավճռով ՌԴ քր. օր-ի 338 հոդվածի 2-րդ մասով և ՌԴ քր. օր-ի 226 հոդվածի 3-րդ մասի «գ» կետով, ՌԴ քր. օր-ի 222 հոդվածի 1-ին մասով, ՌԴ քր. օր-ի 69 հոդվածի 3-րդ մասի կանոններով, (հանցագործությունների համակցությամբ) դատապարտվել է ազատազրկման 10 (տասը) տարի ժամկետով և պատիժը կրում է դաշտային փոստ 04436 զորամասի կայազորային կալանատանը:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի համատեքստում գնահատելով այն հանգամանքը, որ ամբաստանյալը ՌԴ կայազորային զինվորական դատարանի դատավճռով ազատազրկման է դատապարտվել և պատիժ է կրում ՌԴ կայազորային կալանատանը, գտնում եմ, որ սույն գործով արտագնա դատական նիստ անցկացնելու պարագայում հնարավոր է արդյունավետ կերպով ապահովել ամբաստանյալի մասնակցությունը դատական նիստերին և այդպիսով երաշխավորել նրա արդար դատաքննության իրավունքի իրացումը: Այլ խոսքով՝ սույն գործով արտագնա դատական նիստի անցկացումը բխում է արդարադատության արդյունավետության շահերից և անձի արդար դատաքննության իրավունքի արդյունավետ իրացման երաշխիք է ստեղծում»:
Արտագնա դատական նիստը տեղի կունենա ՌԴ 102-րդ ռազմակայանի թիվ 04436 զորամասում (հասցե`ք. Գյումրի, Մեծ Բերդ): Նշված վայրը հասանելի է տրանսպորտային միջոցների համար, ինչպես նաև այդ ուղղությամբ գործում են հանրային տրանսպորտի միջոցներ:
Դատական քննությունը հրապարակային է, նիստը` դռնբաց, մուտքն ազատ է:
Դատական նիստին ներկա գտնվելու համար անձը՝
1. ՌԴ ռազմակայանի տարածք մուտք գործելիս ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ, իսկ լրատվամիջոցի ներկայացուցիչը՝ նաև մասնագիտական գործունեությունը հավաստող համապատասխան փաստաթուղթ:
2. ՌԴ ռազմակայանի տարածք, ինչպես նաև դատական նիստերի դահլիճ մուտք գործելիս ենթարկվում է զննման: Եթե հայտնաբերվեն իրեր, որոնց առկայությունը դատական նիստերի դահլիճում կարող է խախտել հասարակական կարգը կամ սպառնալիք ստեղծել դատավարությանը ներկա անձանց անվտանգության համար, ապա դրանք վերցվում և պահվում են այդ նպատակով նախատեսված վայրում:
Դատական նիստերի դահլիճում և դրանից դուրս դատավարության մասնակիցների անվտանգության ապահովումը և հասարակական կարգի պահպանումն իրականացվում է ՀՀ դատական կարգադրիչների ծառայության և ոստիկանության աշխատակիցների կողմից:
Դատական նիստերի դահլիճում տեղերի սահմանափակությունը հաշվի առնելով՝ տարածքում տեղադրվել են նաև երկու վրան: Վրաններից մեկը նախատեսված է լրատվամիջոցների, իսկ մյուսը՝ հասարակության ներկայացուցիչների համար: Նշված վրաններում տեղադրված են հեռուստացույցներ՝ դատական նիստի ուղիղ հեռարձակումն ապահովելու նպատակով»:

Դիտվել է՝ 1318

Մեկնաբանություններ